

22 Հկտ Apple-ը ներկայացրել է նոր iPad mini-ն A17 Pro չիպով և Apple Intelligence-ի հնարավորությունով:
❓Իսկ ինչ նորություն կա?
Apple-ը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի iPad mini-ն: Նոր mini պլանշետն այժմ ունի հզոր A17 Pro պրոցեսոր և արդեն աշխատելու է արդեն Apple Intelligence-ով: Նոր iPad 7-ն 30%-ով ավելի արագ է աշխատում, քան նախորդ iPad mini 6-ը:
✔️Հիմնական թարմացումներ.
▪️Ավելի հզոր և արագ. Apple-ն ավելացրել է 8 ԳԲ օպերատիվ հիշողություն:
▪️USB-C պորտ. Տվյալների փոխանցման արագությունը կրկնապատկվել է՝ այժմ մինչև 10 Գբիթ/վրկ։
▪️Տեսախցիկ. Հետևի թարմացված տեսախցիկը Smart HDR:
▪️Apple Pencil Pro-ն արդեն կաշխատի նոր մոդելի հետ:
❗️iPad mini 7` առանց SIM քարտերի՝ միայն eSIM:






Apple-ը կրկին փոխում է խաղի կանոնները. Նոր iPad mini 7-ն այլևս թույլ չի տալիս տեղադրել ֆիզիկական SIM քարտ՝ այժմ միայն eSIM: Սա վերաբերում է սարքի բոլոր տարբերակներին բոլոր երկրների համար:
👉🏾Ահա 7 կարևոր թարմացումներ, որոնք դուք անպայման կգնահատեք.
✔️Արագացված USB-C պորտ:
▪️Այն այժմ աջակցում է USB 3.2 Gen 2, որը տալիս է մինչև 10 Գբիտ/վ արագություն (նախկինում՝ 5 Գբիտ/վ): Թեև սա այնքան արագ չէ, որքան iPhone 15 Pro Max-ը կամ iPad Pro-ն, այն միանշանակ բավարար է մինի մոդելի համար:
✔️Հզոր Wi-Fi 6E:
▪️Այժմ ձեր iPad mini-ն աշխատելու է Wi-Fi 6E-ով, որը թույլ է տալիս նկատելի արագություն, եթե ունեք համապատասխան սարք և գերարագ ցանց:
▪️Bluetooth 5.3-ը թույլ է տալիս անմիջապես միանալ ականջակալներին և աքսեսուարներին:
▪️64 ԳԲ-արդեն արտադրությունից դուրս է եկել և այժմ սկսվում է 128 ԳԲ-ից: Վաճառքում կլինեն նաև 256 ԳԲ և 512 ԳԲ տարբերակները:
▪️Smart HDR 4 տեխնոլոգիայի շնորհիվ, նկարներն ու վիդեոները որակապես սարքը համեմատելի է iPhone 13-ի հետ, որը իսկապես հիանալի է mini պլանշետի համար: