Նոր դիզայն և M2 չիպ. MacBook Air 2022-ը արդեն ներկայացված է - iSTYLE

Նոր դիզայն և M2 չիպ. MacBook Air 2022-ը արդեն ներկայացված է

Չնայած ինսայդերների հայտարարություններին, թե այսօրվա շնորհանդեսին չենք տեսնի 2022 թվականի MacBook Air-ը, այնուամենայնիվ Apple-ը նորույթ է ներկայացրել։

Իհարկե, նոր ֆիրմային M2 պրոցեսորը հիմք է հանդիսացել MacBook Air-ի համար: Նոր նոութբուքը հասանելի է արծաթագույն, տիեզերական մոխրագույն, ոսկեգույն և կապտավուն գույներով: Ինչպես 2021 թվականի MacBook Pro-ն, Air-ն ունի էկրանի կտրվածք:

Նոր Air-ի կորպուսը ունի 11,3 մմ հաստություն։ MagSafe-ը վերադարձավ նոութբուք՝ մագնիսական անվտանգ լիցքավորման համար: Apple-ն ասում է, որ նոր MacBook Air-ն ապահովում է մոտ 18 ժամ շարունակական վիդեո նվագարկում մեկ լիցքավորման դեպքում:

MacBook-ի էկրանի ընդհանուր չափը մեծացվել է մինչև 13,6 դյույմ՝ ավելի բարակ շրջանակներով: Էկրանը դարձել է 25%-ով ավելի պայծառ։ Կտրվածքում տեղադրված է նոր 1080p վեբ-տեսախցիկ: Նոթբուքն ունի երկու USB-C պորտ:

M2 չիպով նոր MacBook Air-ի գները սկսվում են 1199 դոլարից:

Բացի այդ, Apple-ը թարմացրել է 13 դյույմանոց MacBook Pro-ն սեփական պրոցեսորի երկրորդ սերնդով։ Նոթբուքը 39%-ով ավելի արագ կլինի, քան M1-ով MacBook Pro-ն։ Նորույթի գները սկսվում են $1299-ից։



X